ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Պուտինից մինչև «գիտական» սիրավեպ

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Պուտինից մինչև «գիտական» սիրավեպ
06.03.2014 | 11:44

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի` գրում է Reuters-ը: Ի դեպ, Նոբելյան մրցանակակիրներն անձեռնմխելի են համարվում, իսկ դա, թերեւս, Պուտինի պարագայում ավելի քան անհրաժեշտ է: Միայն դա էր մեզ պակասում՝ կմտածեն շատերը ու մտքում կհայհոյեն ծերուկ Նոբելին, որը ինչ «գծով » ասես մրցանակ է սահմանել, մրցանակներ են ստանում անգամ նրանք, որոնց որոշ շերտեր բռնապետներ են համարում: Նոբելյան մրցանակ սահմանված չէ միայն մաթեմատիկայի բնագավառի համար: Ըստ մի վարկածի, պատճառն անվանի մաթեմատիկոսներից մեկի ու Նոբելի կնոջ միջև եղած սիրային կապն էր:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ